1811 դիտում
09:01 23-04-2019
Նվազել են կարտոֆիլի բերքի և իրացման ծավալները․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի ՀՀ-ում նվազել են կարտոֆիլի ոչ միայն բերքի, այլև իրացման ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ անցած տարի ունեցել ենք 22 հազար 100 հա կարտոֆիլի ցանքատարածություն, մինչդեռ 2017-ին այն կազմել է 25 հազար 300 հա:
2018թ. ընթացքում, 2017թ. համեմատ, 9.8 տոկոսով քիչ կարտոֆիլ է վաճառվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կարտոֆիլի բերքի 39.2 տոկոսը վաճառվել է, 19.5-ը՝ օգտագործվել, իսկ 32.7 տոկոսը կազմել է տնտեսությունում առկա մնացորդը:
Ու մինչ գյուղացին ստացած բերքն իրացնելու խնդիրներ ունի, Հայաստանը, մյուս կողմից, կարտոֆիլ է ներկրում: Անցած տարվա ընթացքում Հայաստան է ներկրվել 2 հազար 22 տոննա կարտոֆիլ, իսկ 2017-ին՝ 2 հազար 48 տոննա կարտոֆիլ:
Այսինքն՝ ներքին շուկան հագեցվում է ներկրված կարտոֆիլով, իսկ տեղական կարտոֆիլն էլ մնում է հորերի մեջ: Մեծ ծախսեր կատարած գյուղացիները վնասներ են կրում և տարեցտարի հրաժարվում են կարտոֆիլ մշակելուց»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2869 դիտում
09:18 03-11-2016
Հայաստանից արտահանման ծավալները 19.6 տոկոսով աճել են, իսկ ներմուծման ծավալները՝ 0.8 տոկոսով նվազել. «Ժողովուրդ»
4112 դիտում
11:18 25-11-2016
Աղի իրացման ծավալները նվազել են, Ավանի աղի կոմբինատը կտրուկ նվազեցրել է պետբյուջե վճարվող հարկերը. «Ժողովուրդ»
2862 դիտում
13:09 13-02-2020
Ի՞նչ տվեց տուրքը. Իրանից ցեմենտի ներմուծման ծավալները նվազել են, եռակի աճել են կլինկերի ծավալները
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»