211652_close_icon
views-count5196 դիտում article-date 15:25 25-11-2016

Իրանում ուղևորատար գնացքներ են բախվել. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանի հյուսիսում ուղևորատար գնացքեր են բախվել, հաղորդում է BBC-ն։ Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ վթարի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։ Ճշտվում է նրանց թիվը։ Associated Press-ը իր հերթին հայտնում է, որ առնվազն 5 զոհ կա, 20 վիրավոր։ Դեպքը տեղի է ունեցել Սեմնան նահանգում։ Վիրավորներին փրկարարները տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Իրանի պետական հեռուստաալիքը հայտնել է, որ բախման հետևանքով գնացքի 4 վագոններ դուրս են եկել ռելսերից, իսկ նրանցից երկուսում հրդեհ է բռնկվել։ Դեռևս հայտնի չէ բախման պատճառը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր