2019 դիտում
19:35 25-11-2016
«Հայկական ժամանակ» օրաթերթում տեղ գտած տեղեկատվությունը ճշգրտման կարիք ունի. ՀՀ ֆինանսների նախարարություն
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱՄՆ մեկնել է մասնակցելու երկու միջոցառումների. առաջինը` Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին, իսկ երկրորդը` Նյու Յորքի «Հայաստան ներդրումային համաժողով 2016» համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար (հիմք՝ ՀՀ վարչապետի «Պատվիրակություններ ամերիկայի միացյալ նահանգներ գործուղելու մասին» 2016 հոկտեմբերի 3-ի N 899 – Ա որոշում / https://www.e- gov.am/decrees/item/16233/ ):
Համաձայն Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանոնների՝ տարեկան համաժողովներին մասնակցելու համար հրավիրող կողմը իրականացնում է մասնակից կառավարիչների (փոխկառավարիչների) որոշակի ծախսերի փոխհատուցում: Այդ իսկ պատճառով և նկատի ունենալով, որ չվերթը Երևանից դեպի Նյու Յորք, ապա գնացքով Վաշինգտոն տևել է ավելի քան 25 ժամ՝ ձեռք է բերվել բիզնես դասի տոմս, որի արժեքը նշված է հրապարակման մեջ:
Նշենք, որ Հայաստան վերադառնալուց հետո՝ էկոնոմ և բիզնես դասերի տոմսերի տարբերությունը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից վճարվել է ՀՀ ՖՆ աշխատակազմի հաշվապահություն՝ ՀՀ պետբյուջե վերադրաձման նպատակով (հիմք՝ մուտքի օրդեր N 101, 14.10.2016):
Հ.Գ. հիշատակման արժանի է փաստը, որ տվյալ գործուղման շրջանակում միջոցները խնայողաբար օգտագործելու նպատակով նախարար Վ. Արամյանը նախընտրել է Նյու Յորք-Վաշինգտոն- Նյու Յորք երթուղին իրականացնել է ոչ թե ինքնաթիռով (ինչը հնարավոր էր), այլ՝ գնացքով, որն էլ անհամեմատ էժան է: Ավելին նախարար Վ. Արամյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ այդպիսով չօգտագործելով մեկօրյա գիշերավարձի և օրապահիկի հասանելիք բյուջետային միջոցները: Հետևաբար վերոհիշյալ հրապարակման ձևակերպումը («Ճոխ
թռիչք») մեղմ ասած պատշաճ չէ առկա փաստերի պարագայում:
[b]
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
24524 դիտում
13:07 29-11-2017
ԵԿՄ լրատվության պատասխանատուն արձագանքել է «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած հրապարակմանը
1111 դիտում
19:18 20-06-2019
ԵՊՀ-ն պարզաբանում է «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած հրապարակման վերաբերյալ
5330 դիտում
17:53 19-01-2017
ՀՀ դատախազությունը հերքում է ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունը
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»