211652_close_icon
views-count4206 դիտում article-date 09:44 26-11-2016

Մեր ժողովրդի սիրտը ցավում է Ղարաբաղի համար. Լուկաշենկո. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Բելառուսը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Ձեզ անկեղծ կասեմ, ինչպես բելառուսներն անտարբեր չմնացին այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Դոնբասում, այնպես էլ մեր ժողովրդի սիրտը ցավում է Ղարաբաղի համար: Եվ դա պատահական չէ: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Մինսկի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ «խնդիրը կարող է լուծվել, բացառապես բանակցությունների սեղանի շուրջ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»: «Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ Բելառուսը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին՝ այդ հակամարտությանը խաղաղ լուծում տալու ճանապարհին: Մենք ելնում ենք նրանից, որ մարդկանց համար ավելի մեծ արժեք չկա, քան հայրենիքի հողում խաղաղությունը և հանգստությունը»,- ասել է Բելառուսի նախագահը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր