211652_close_icon
views-count3116 դիտում article-date 13:22 26-11-2016

Գալիք ընտրություններում վստահության քվեն ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը. Նախագահ. tert.am

Մեր Սահմանդրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը հասարակական, քաղաքական կյանքում, այսուհետ ինքնաբերաբար անհետանալու են մարդ կուսակցությունները կամ ակումբ կուսակցությունները: Այս մասին ՀՀԿ համագումարին իր խոսքում ասաց ՀՀ Նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է [url=http://www.tert.am/am/news/2016/11/26/president-2/2204613]tert.am[/url]-ը։ «Քաղաքական կուսակցությունների հիմնական ձևավորող և շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները, այս նոր պայմաններում քաղաքական դաշտի բյուրեղացումն անխուսափելի է: Դա առաջին հերթին արտահայտվելու է կառավարվող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ, նաև անխուսափելի են դառնում քաղաքական միավորների խոշորացումը»,-ասաց նա և նշեց, որ ՀՀ-ն հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: Անդրադառնալով նոր կառավարությանը՝ նախագահը ևս մեկ անգամ վարչապետին և նոր կառավարության նոր անդամներին հայտնեց կուսակցության անվերապահ աջակցությունը: «Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարիչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում և նոր ոգևորություն կբերեն թիմի անդամներին»,-ասաց նա: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այսօր Հայաստանի համայնքների շուրջ 70 տոկոսում ընտրողների վստահության քվեն վայելում է հենց Հանրապետականը, սա էապես խոսուն ցուցանիշ է, որը շատ բան է ասում: «Այո մեզ անհրաժեշտ է մեր վստահության քվեն, բայց ոչ ամեն գնով, մենք քվե ենք հայցում մեր ժողովրդից աշխատանքի, վստահության դիմաց և ամեն ինչ անելու ենք, որ այդ քվեինն արժանանանք արդար և ազնվի ընտրական գործընթացի արդյունքում»,-ասաց նա: Ամբղջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2016/11/26/president-2/2204613]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր