5536 դիտում
14:15 26-11-2016
SHAMSHYAN.com-ի հրապարակումը քննարկվել է և նախապատրաստված նյութերով քրգործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSYAN.com[/color]-ում հոկտեմբերի 26-ին հրապարակված «Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. Այգեստան գյուղի դպրոցի աշակերտները դասադուլ են հայտարարել և դրա համար մեղադրում են տնօրենին» հոդվածը քննարկվել է Ոստիկանության Արտաշատի բաժնում և նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/26/99468/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 26-ին լարված ու արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները հայտարարել էին դասադուլ և հրաժարվել էին մասնակցել դասաժամերին։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում աշակերտներն ասել էին, որ պատճառը տնօրեն Լեյլա Մանուկյանի վարքագիծն է, ով անհարկի վիրավորում է իրենց, ստիպում է, որպեսզի դպրոցի վերանորոգման համար գումարներ տան, անառողջ մթնոլորտ է տիրում դպրոցում և այդ ամենը տևական ժամանակ է. «Մենք պահանջում ենք, որպեսզի կրթության և գիտության նախարարն ու Արարատի մարզպետը հետևություններ անեն և մեզ ազատեն նման տնօրենից, հակառակ դեպքում շարունակելու ենք դասադուլը»։
Տնօրեն Լ. Մանուկյանը հրաժարվել էր տեսախցիկի առաջ որևէ մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ և փորձել էր իմանալ, թե ով է լրագրողին հրավիրել դպրոց։
Լուսանկարը և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Կից՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի որոշումը
[img]/ups/images/0463048001480155929589020.jpg[/img]
[img]/ups/images/0289501001480155978512304.jpg[/img]
[img]/ups/images/0175579001480155994757889.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1553 դիտում
19:03 01-12-2016
Վահան Բադասյանի հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցադեպի բացակայության հիմքով. ՔԿ
2547 դիտում
20:52 17-08-2021
Իմ կողմից լիազորությունների չարաշահման հիմքով քրգործի հարուցումը դատախազությունը մերժել է. Կապանի համայնքապետ