211652_close_icon
views-count5975 դիտում article-date 14:45 26-11-2016

Խոսեպ Գվարդիոլա. «Մանչեսթեր Յունայթեդը» գնալով ավելի լավն է դառնում

«Մանչեսթեր Սիթի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել ԱՊԼ-ում մրցակցության և «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի մասին: «Մինչև այստեղ գալը ես գիտեի, որ ԱՊԼ-ի չեմպիոնի բազմաթիվ հավակնորդներ կան: Կարծում եմ, որ չեմպիոնը կորոշվի առաջնության վերջին 8-10 տուրերում: Կարևոր է այդ խմբում լինել: Չեմպիոնների լիգայի 8 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» առաջատարների թվում է` «Լիվերպուլի», «Չելսիի», «Արսենալի» և «Տոտենհեմի» հետ միասին: Եվ իհարկե, «Մանչեսթեր Յունայթեդը», որը խաղից խաղ ավելի լավն է դառնում և այժմ չեմպիոնության իրական հավակնորդ է», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր