211652_close_icon
views-count4588 դիտում article-date 17:02 26-11-2016

Ժոզե Մոուրինյո. Տիտղոսի համար պայքարը չի ավարտվել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գնահատել է թիմի հնարավորությունները չեմպիոնական տիտղոսի համար պայքարում: «Երբ ես վերջին անգամ նվաճեցի տիտղոսը 18 ամիս առաջ, ես 10 միավորի առավելություն ունեի, իսկ հետո` մի ամսվա ընթացքում, ես նույնքան միավոր ունեի, որքան` «Մանչեսթեր Սիթին»: Մրցաշրջանի ընթացքում լինում է այնպես, որ ամեն ինչ քո դեմ է դուրս գալիս, իսկ պատահում է, որ քո օգտին: Մենք գիտենք, որ խաղն ավարտված չէ, սակայն իրողությունն այնպիսին է, որ երկար տարածություն ունենք և բարձրակարգ թիմերն էլ շատ են: ԱՊԼ-ը շատ բարդ մրցաշար է, սակայն մենք քայլ առ քայլ առաջ կշարժվենք, իսկ այնտեղ կտեսնենք, թե ինչ կլինի: Կիրակի օրը մենք հերթական բարդ հանդիպումն ենք ունենալ: Տեսնենք, կհաջողվի՞ մեզ 3 միավոր վաստակել», նշել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր