13486 դիտում
23:10 27-11-2016
Կայացավ «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» ՀԿ 4-րդ համագումարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 27-ին, Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացավ «Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմ» պատմաազգագրական հասարակական կազմակերպության 4-րդ համագումարը: Մասնակիցների շարքերում՝ ՀԿ ակտիվ անդամներն էին և կազմակերպության բարեկամները:
Միջոցառումը մեկնարկեց, Հայաստանի օրհներգով և տերունական աղոթքով, ինչից հետո, հանդիսությամբ, դահլիճից բեմ բարձրացվեց Չիլինգարյան (Մամիկոնյան) տոհմի դրոշը:
Ժողովի ընթացքում, «Չիլինգարյան (Մամիկոնյան ) տոհմ» ՀԿ նախագահ, գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը ընթերցեց ՀԿ նախագահության տարեկան հաշվետվությունը, ինչից հետո ՀԿ մանդատ ստացածների դատին ներկայացրեց, ՀԿ կանոնադրության մեջ կատարվելիք առաջիկա փոփոխությունները, ավագների խորհրդի և վերստուգիչ խմբի նոր կազմը, որոնք բոլորն էլ արժանացան ՀԿ անդամների դրական գնահատանքին և ընդունվեցին միաձայն:
Նշենք, որ ՀԿ ավագանիների խորհուրդն ու վերստոգիչ խումբը համալրվեցին հիմնականում երիտասարդ, սակայն խոստումնալից հեռանկար ունեցող, ակտիվ և առաջադեմ անդամներով:
ՀԿ Վերստուգիչ խումբը հանդես եկավ իր զեկույցավ, որից հետո, ՀԿ գործունեության ընթացքում, ակտիվություն ցուցաբերած երիտասարդները և ՀԿ բարեկամները արժանացան պատվոգրերի:
Միջոցառման հանդիսավոր մասն ավարտվեց հյուրասիրությամբ և ընդհանուր լուսանկարով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի և Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում