3830 դիտում
22:41 28-11-2016
Հայաստանի «Դինամո»-ն միջազգային «Դինամո» կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից պարգևատրվել է հատուկ մրցանակով
Նոյեմբերի 24-ից 26-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում անցկացվեց միջազգային «Դինամո» կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան նիստը։
Այս ներկայացուցչական միջոցառմանը մասնակցում էին 18 երկրների «Դինամո» կազմակերպությունների ղեկավարներ, ովքեր իրենց ամփոփիչ զեկույցներում ներկայացրին կազմակերպությունների տարեկան աշխատանքերի, միջոցառումների, մրցաշարերի վերաբերյալ հաշվետվություններ։
Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությունը ներկայացնում էր Հայաստանի «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը։ Նա իր զեկույցում ներկայացրեց 2016 թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև 2017 թ. օրացուցային պլանում որոշ նորարարություններ ներառելու վերաբերյալ առաջարկություններ:
Աշխատանքային բարձր մակարդակ և մարզական բարձր ցուցանիշներ ցուցաբերելու համար Հայաստանի «Դինամո» ՄՀԿ-ն միջազգային «Դինամո» կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից պարգևատրվեց հատուկ մրցանակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2595 դիտում
14:08 20-07-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնի հատուկ մրցանակով
847 դիտում
11:15 09-04-2023
Վլադիմիր Զելենսկին կարող է այցելել Գերմանիա և պարգևատրվել Կառլոս Մեծի միջազգային մրցանակով
667 դիտում
22:28 20-09-2024
Միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը պարգևատրվել է ՖԻԴԵ-ի 100-ամյակի մրցանակով
Այս բաժնից
799 դիտում
14:43 26-10-2024
Երևանի կամուրջները կունենան տեխնիկական բնութագիր
724 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
934 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել