211652_close_icon

Թուրքիայում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

views-count3974 դիտում article-date 09:37 29-11-2016
Թուրքիայի հարավ-արևմտյան հատվածում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հզորությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4,4 մագնիտուդ։ Այդ մասին հայտնում է Dogan Haber-ը։ Գործակալության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 03։19-ին։ Հիպոկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա։ Հնարավոր ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Նմանատիպ նյութեր