211652_close_icon
views-count2575 դիտում article-date 09:20 07-09-2015

Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի արևելքում այսօր տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը կազմել է 4,5 մագնիտուդ: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 03:37-ին: Էպիկենտրոնը գտնվել է Բինգյոլ նահանգի համանուն՝ Բինգյոլ քաղաում: Հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր