211652_close_icon
views-count3025 դիտում article-date 09:56 29-11-2016

10 պատգամավորներ վարձով են ապրում ԱԺ-ի հաշվին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի» համաձայն՝ Երևան քաղաքում բնակարան չունեցող պատգամավորին տրվում է մայրաքաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում, որի չափը սահմանում է ԱԺ նախագահը: Եթե 2010 թվականին պատգամավորներին տրվող բնակարանի վարձավճարը 45 հազար դրամ էր, ապա 6 տարի անց այն կազմում է 100 հազար դրամ: Այսինքն` խորհրդարանի ներկայացուցիչներին, բացի աշխատավարձից, տրվում է ևս 100 հազար դրամ՝ Երևանի որևէ հատվածում բնակարան վարձակալելու համար: «ժողովուրդ» օրաթերթը ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացավ, որ խորհրդարանի 10 ներկայացուցիչ վարձով է ապրում: Նրանց թվում են նաև մեծահարուստ պատգամավորներ համարվող կալվածատեր, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահագն Մախսուդյանը: Թե քաղաքի որ մասն են ընտրում պատգամավորները, պաշտոնապես պարզել չհաջողվեց»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր