211652_close_icon
views-count4164 դիտում article-date 13:59 29-11-2016

Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը՝ «Ոսկե գլոբուս»-ի ուշադրության կենտրոնում

Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության պաշտոնական [url=http://www.goldenglobes.com/articles/earthquake-armenia]կայքն [/url]անդրադարձել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմին։ Կայքը նշում է, որ ֆիլմը նկարահանվել է 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի իրական պատմությունների հիման վրա, որը խլեց 25000 մարդու կյանք։ «Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի համար դա հատուկ նախագիծ էր, որում նա ցանկացել է, գրեթե 30 տարի անց, պատմել ոչ միայն մահվան ու ավերածությունների մասին, այլ նաև ցույց տալ ի դեմս մղձավանջի՝ մարդկության հույսի ու համայնքի միությունը»,-գրում է կայքը։ Ս. Անդրեասյանն ու պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը մի քանի անգամ փոփոխել են սցենարը՝ ցանկանալով ընդգրկել դրանում օտարերկրյա կերպարների, ովքեր ականատեսը չեն եղել զարհուրելի երկրաշարժի, սակայն անտարբեր չեն մնացել ողբերգության հանդեպ և երկրաշարժից տուժածներին օգնության ձեռք են մեկնել։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Ողբերգություն, որը միավորեց աշխարհը»։

Նմանատիպ նյութեր