Նոյեմբերի 18-24-ը մայրաքաղաքում ծնվել է 437 երեխա
Նոյեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 437 երեխա՝ 243 տղա, 194 աղջիկ:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 39399 քաղաքացի:
Այս մասին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։