211652_close_icon
views-count2167 դիտում article-date 15:43 29-11-2016

Իտալիա ժամանած անօրինական միգրանտների թիվը գերազանցել է 2014 թվականի ռեկորդը

Հյուսիսաֆրիկյան երկրներից Իտալիա ժամանած անօրիանական միգրանտների թիվը հասել է ռեկորդային՝ 171.000-ի։ Այդ մասին հայտնում է The Guardian թերթը՝ հղում անելով Իտալիայի ՆԳ նախարարությանը։ Այսպիսով, գերազանցվել է 2014 թվականի ռեկորդը։ Այդ ժամանակ Իտալիա էր ժամանել 170.000 միգրանտ։ Իր հերթին ՄԱԿ-ը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ավելի քան 4500 միգրանտներ են անհայտ կորել կամ մահացել Միջերկրական ծովն անցնելու ժամանակ, ինչը նույնպես մեծ ցուցանիշ է։ Իտալիա անօրինական միգրանտների հոսքն ավելացել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ու Եվրամիության միջև համաձայնագիր կնքվեց այդ հարցով և փակվեցին Հունաստանի ու Բալկանների միջով Եվրոպան տանող երթուղիները։ Միայն 2015 թվականին Թուրքիայի տարածքով Եվրպա է հասել ավելի քան 1 մլն միգրանտ։

Նմանատիպ նյութեր