211652_close_icon
views-count7875 դիտում article-date 19:17 23-06-2020

ԱԻՆ հրշեջ-փրկարար Զորրիկ Պողոսյանի ռեկորդը հաստատվեց ու գրանցվեց դյութազնագրքում. չեմպիոնը ռեկորդը նվիրել է հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհված հրշեջ-փրկարար Սամվել Դեւելյանի հիշատակին

Ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարար Զորիկ Պողոսյանի սահմանած ռեկորդը պաշտոնապես հաստատվել է Հայաստանի դյութազնագրքի ասոցիացիայի կողմից եւ գրանցվել ՀՀ դյութազնագրքում: Զ. Պողոսյանը ռեկորդը նվիրել է Գուգարքի հրշեջ-փրկարար, նախորդ տարի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհված, վաղամեռիկ Սամվել Դեւելյանի հիշատակին: Հիշեցնենք՝ հունիսի 16-ին,Զորիկ Պողոսյանը 200 կգ կշռող ծանրաձողով կատարել է կքանիստ վարժություն՝ ծանրաձողը ուսերին պահելով 40 վայրկյան: Ռեկորդի սահմանմանը ներկա էին դյուցազնագրքի ռեկորդի սահմանման աշխատանքները համակարգող հանձնաժողովը՝ նախագահ Հովհաննես Սահակյանի եւ քարտուղար Արամ Ռեւազյանի գլխավորությամբ: Ներկա էին նաեւ Լոռու մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Ռուբեն Մխիթարյանը, Լոռու մարզի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Էրիկ Կոստանյանը, ինչպես նաեւ ձեռքի գնդակի վաստակաշատ մարզիչ, դոցենտ Արման Բարսեղյանը, «Ալեքս»մարզակումբի ավագ մարզիչ Արամ Զուրաբյանը, Վանաձորի «Առափնյա» համատիրության նախագահ Արեն Անանյանը: Ռեկորդի սահմանումը ամբողջությամբ տեսագրվել էր, հանձնաժողովի կողմից արձանագրվել: Այն ներկայացվել էր ՀՀ դյուցազնագրքի ասոցիացիա: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ուժային եռամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն Զ. Պողոսյանն իր շնորհակալությունը հայտնեց դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանին, պաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանին, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանին ու Վանաձորի թիվ 2 ՀՓՋ հրամանատար Հովիկ Սահակյանին՝ իրեն մշտապես քաջալերելու եւ կողքին գտնվելու համար:

Նմանատիպ նյութեր