211652_close_icon
views-count33921 դիտում article-date 16:49 29-11-2016

Երևանում՝ Կենտրոն թաղապետարանի հարևանությամբ բախվել են BMW X6-ը, Daewoo-ն ու Citroen-ը. մինչ ՃՈ-ն օպերատիվորեն ժամանել է, վարորդները սպասում են «մեծն» ԱՊՊԱ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Տերյան փողոցում՝ Կենտրոն թաղապետարանի հարևանությամբ բախվել են Daewoo մակնիշի 35 TO 010 համարանիշի, Citroen մակնիշի 488 AD 61 համարանիշի և BMW X6 մակնիշի 07 ND 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Աղասի Մանուկյանն ու տեսուչ Հայկ Չիլինգարյանը։ Այս պահին վարորդները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի «մեծն» ԱՊՊԱ-ն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ սկզբից բախումը եղել է BMW X6-ի ու Citroen-ի միջև, որից հետո հարվածի արդյունքում BMW-ն մասամբ դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել հանդիպակաց գոտիով երթևեկող Daеwoo-ին։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանում է հետաքննիչը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր