211652_close_icon
views-count1071 դիտում article-date 10:37 30-11-2016

«Կիբերհանցավորության դեմ պայքար» թեմայով սեմինար՝ ոստիկանության կրթահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2014 թվականին Հայաստանի Հանրապետության հետ ստորագրված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակներում՝ նոյեմբերի 29-ից ոստիկանության կրթահամալիրում իր աշխատանքն սկսեց «Կիբերհանցավորության դեմ պայքար» թեմայով սեմինարը, որն անցկացնելու նպատակով Երևան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման փորձագետները: Ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ կարևորեց եվրոպական երկրների հետ ոստիկանական սերտ փոխհամագործակցությունն ու հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կլինեն արդյունավետ և կիրառելի ամենօրյա աշխատանքում: Նման դասընթացների կազմակերպումը հատկապես կարևոր են ոստիկանության ծառայողներին կիբերհանցավորության դեմ պայքարում միջազգային լավագույն փորձի օգտագործմամբ մասնագիտական պատրաստականության կատարելագործման համար: Ոստիկանության շտաբի միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության մայոր Նորայր Աբգարյանը ներկայացրեց Եվրոպական հանձնաժողովի կողմից նախաձեռնված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագիրը, որը նախատեսված է 2015-2017 թվականների համար: Ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև ոստիկանական համագործակցության զարգացմանը հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր