211652_close_icon
views-count1600 դիտում article-date 10:24 25-10-2016

«Ոստիկանության էթիկա, կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով դասընթաց` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արեւելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակում՝ հոկտեմբերի 18-ից 21-ը ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ «Ոստիկանության էթիկա, կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով դասընթաց, որի անցկացման նպատակով Երեւան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման փորձագետները: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը կարեւորեց եվրոպական երկրների հետ ոստիկանական համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ լեհ գործընկերների փորձը կնպաստի ոստիկանության տվյալ ոլորտում մասնագիտացված ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Արեւելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսված է ուսումնասիրել եվրոպական առաջատար երկրների փորձը՝ ոստիկանության գործունեության ներքին վերահսկողության անձնակազմի ընտրության ու տեղաբաշխման, էթիկայի ոլորտում կրթական մեթոդների կատարելագործման, ինչպես եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում: Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր