9862 դիտում
23:08 30-11-2016
Զիպրեքսա դեղի պահուստային քանակը կբավարարի մինչև փետրվարի 20-ը. մասնագետներ
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը և դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Անահիտ Մկրտչյանը հանդիպել են «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թուխիկյանին, ՀԿ անդամներին և շահառուներին:
Վերջիններս ներկայացրել են իրենց անհանգստությունը զիպրեքսա դեղի 2017 թվականին հասանելիության և «Նորք» հոգեբուժական կենտրոնում առաջին փսիխոտիկ էպիզոդի բուժման ծրագրի շարունակականության վերաբերյալ:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները հայտնել են, որ զիպրեքսա դեղի պահուստային քանակը կբավարարի մինչև փետրվարի 20-ը: Ներկայումս իրականացվում է ծրագրի առողջապահական և սոցիալական ցուցանիշների վերլուծություն։ Ծրագրի արդյունավետության գնահատում կատարելուց հետո, որը կամփոփվի մինչև դեկտեմբերի առաջին տասնօրյակ, ՀՀ առողջապահության նախարարին կներկայացվեն հետագա քայլերի առաջարկներ:
Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիայի անդամներին առաջարկվել է մանրամասն տեղեկատվություն ներկայացնել շահառուների հասարակությանը ինտեգրման մասին, ինչպես նաև մասնակից դառնալ իրականացվող աշխատանքներին:
Նմանատիպ նյութեր
4483 դիտում
14:10 13-10-2017
Քենի Դալգլիշ. «ՄՅՈւ»-ի հետ խաղում Կլոպին միայն հաղթանակը կբավարարի
1281 դիտում
13:21 27-12-2022
ԿԽՄԿ-ի Արցախ հասցրած դեղորայքը կբավարարի բուժհաստատությունների 10 օրվա պահանջարկը. Արցախի ԱՆ
Այս բաժնից
958 դիտում
14:00 20-01-2025
Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել. ՊԵԿ-ը մանրամասնում է
697 դիտում
13:49 20-01-2025
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին
421 դիտում
13:37 20-01-2025
Ներդրված է պետությունից գողացված միջոցների վերադարձի համակարգը․ Նիկոլ Փաշինյան