211652_close_icon
views-count4232 դիտում article-date 10:23 01-12-2016

Չեն ցանկանում այսօր, կցանկանան վաղն ու կստանան. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարները ստորագրել են երկու երկրների միավորված զորախմբի մասին համաձայնագիրը: Այն համաձայնագիրը, որի ստորագրման շուրջ բանակցություններ վարելու մասին հանձնարարական ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել էր 2 շաբաթ առաջ՝ նոյեմբերի 14-ին: Այսպիսով, Ռուսաստանը ստացավ Հայաստանի ինքնիշխանության հերթական բաղադրիչը: Կարևոր բաղադրիչը: Արդեն՝ նաև ռազմական ոլորտում, Հայաստանի զինված ուժերին անմիջականորեն առնչվող տիրույթում: Ստացավ այնպես, ինչպես ստացել է Հայաստանի ինքնիշխանության մյուս բաղադրիչները՝ Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման երկարաձգումը՝ 49 տարով, «ՀայՌուսգազարդի»՝ Հայաստանի բաժնեմասը՝ առհավետ, ԵՏՄ-ին անդամակցությունը՝ նույն կերպ: Թվարկումը կարելի է երկար շարունակել: Բայց դրանից իրավիճակի ողբերգականությունը հաստատ չի նվազի: Ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունները վաղուց հանգել են Ռուսաստանի կողմից ցանկանալու կամ պահանջելու ու Հայաստանի կողմից հոժարակամ տալու սկզբունքին: Ամենայնը: Եվ ուրեմն, այն, ինչ դեռևս Հայաստանում հայկական է, ոչ թե Հայաստանի իշխանությունների սահմանադրական պարտականությունների իրականացման, այլ Ռուսաստանի համապատասխան ցանկության բացակայության արդյունք է: Չեն ցանկանում այսօր, կցանկանան վաղը: Ու կստանան: Քանի որ ստացել են մինչև օրս»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր