3015 դիտում
18:09 23-11-2016
Բանակցային գործընթացը կվերսկսվի, եթե Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն․ Շավարշ Քոչարյան
Ալիևը կտրված է միջազգային իրավունքից: ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկյան եզրափակիչ ակտը, հստակ մատնանշում են, որ ցանկացած ժողովուրդ, անկախ արտաքին միջամտություններից, ինքնուրույն է որոշում իր կարգավիճակը հանրաքվեի միջոցով, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե բանակցային փոխզիջումը կարող է լինել ԼՂ-ին Ադրբեջանի կազմում մարզի կարգավիճակ տալը:
Սահմանում եղած լարվածության և Ադրբեջանի ագրեսիվ հայտարարություններին ի պատասխան միջնորդներն ինչո՞ւ հասցեագրված չեն խոսում հարցին, Շավարշ Քոչարյանը նշեց․«Այստեղ է պետք հետաքննության մեխանիզմների ներդրումը․ տեղի է ունեցել միջադեպ, պետք է հետաքննվի և արդեն մատնանշվի կոնկրետ պատասխանատուն: Այն հանգամանքը, որ այդ հարցը Ադրբեջանն է տորպեդահարում, արդեն հուշում է, թե ով է դա անում»: Այսինքն՝ բանակցային գործընթացի վերսկսելը հնարավոր կլինի, եթե Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչվեն:
Նմանատիպ նյութեր
4645 դիտում
16:30 07-04-2016
Առանց Արցախի լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացն արդյունավետ չի լինի. Շավարշ Քոչարյան
Այս բաժնից
676 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
952 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ
1111 դիտում
22:23 20-12-2024
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում գործելու է հերթապահություն