9950 դիտում
16:40 01-12-2016
Վարչապետը առողջապահության նախարարին հանձնարարել է 2 շաբաթում ուսումնասիրել դեղերի շուկան և զեկուցել
Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված, կոնտրաֆակտ դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա՝ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր տեղի ունեցած կառավարության նիստում հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարին երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն և կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը:
Իսկ բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության բարձրացման, հարգանքի և հոգատարության մթնոլորտ ձևավորելու, իրազեկվածության մակարդակը բարելավելու նպատակով գործադիրի ղեկավարն առողջապահության նախարարին հանձնարարել է. «Առաջին, մշակել և քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կկարգավորվեն բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարաբերությունները:
Երկրորդ, եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկ՝ պետպատվեր իրականացնող հաստատությունների բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ, գնահատման արդյունքների հիման վրա դիտարկել բուժաշխատողների նկատմամբ խրախուսանքների միջոցներ կիրառելու հնարավորության հարցը»:
Նմանատիպ նյութեր
6546 դիտում
22:23 08-08-2018
Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդում քննարկվել է դեղերի՝ դեղատոմսով բաց թողնման կարգը
Այս բաժնից
565 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
697 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
976 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ