211652_close_icon
views-count1730 դիտում article-date 12:48 16-02-2016

Դեղերի շուկան կատարյալ չէ և ասիմետրիկ. ՀՀ առողջապահության փոխնախախարը նշեց, որ մեզանում օգտագործվող դեղերի 95 տոկոսը ներմուծվում է արտերկրից

Հայաստանում դեղերի շուկան կատարյալ չէ և ասիմետրիկ` ինչպես առաջարկի, այնպես էլ պահանջարկի առումով: Այս մասին ԱԺ-ում կազմակերպված լսումներին կառավարության ներկայացրած «Դեղերի մասին» և կից օրենքների նախագծերի օրենսդրական փաթեթի քննարկմանը հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Նա ներկայացրեց ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը` նշելով. «Ինչո՞ւ է անհրաժեշտ դեղերի շրջանառության շուկայի կարգավորումը, որովհետև շուկայում անորակ դեղերի տարածման վտանգ է առաջացնում: Դեղեր օգտագործողը, հիմնականում, օգտվում է բժիշկի կողմից նշանակված դեղերից, եթե օգտագործողն է ընտրում դեղեր, ապա ինքը չունի համապատասխան գիտելիքները, որ ճիշտ ընտրություն կատարի»: Հայաստանում օգտագործվող դեղերի 95 տոկոսը ներմուծվում է արտերկրից, որոնք առավել խիստ են կանոնակարգվում: Փոխնախարարի խոսքով՝ դեղերն արտադրվում են մրցակցային պայմաններում, ինչը համապատասխանում է շուկայի պահանջարկին և քանի որ դեղերն արտադրվում են մրցակցային պայմաններում, դեղերը կարելի էր թողնել շուկայական ուժերի ազդեցության ներքո: «Այդ դեպքում պետք է լիներ մեկ խնդիր, այն է՝ կարգավորել արտադրության կոռուպցիոն ռիսկերը, ապրանքանիշի պաշտպանության հարցերը: Սակայն դեղերի շուկան այսպիսին չէ: Դեղերը հատուկ ուշադրություն են պահանջում»,- նկատեց փոխնախարարը: «Դեղերի մասի» օրենքի նախագիծը բաղկացած է 10 գլխից, որում 55 հասկացությունների ձևակերպումներ են տված: Ի տարբերություն` գործող օրենքում նման 19 հասկացություն է սահմանված:

Նմանատիպ նյութեր