211652_close_icon
views-count3598 դիտում article-date 19:24 01-12-2016

Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում 2016թ. օգոստոսի 20-ին տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում 2016թ. օգոստոսի 20-ին հարուցվել է քրեական գործ: 2016թ. օգոստոսի 23-ին քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության քննիչին: Քրեական գործի ստուգմամբ ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազի կողմից հայտնաբերվել են տվյալներ այն մասին, որ ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնում քրեական գործ հարուցելու համար նյութերի նախապատրաստման և ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաքննության կատարման ընթացքում ոստիկանության բաժնի և քննչական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները: Պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2016թ. նոյեմբերի 30-ին դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Նմանատիպ նյութեր