211652_close_icon
views-count32375 դիտում article-date 20:39 01-12-2016

Ռուսաստանում այսօր մեկնարկել է նոր Chevrolet Niva-ի վաճառքը

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ռուսաստանում մեկնարկել է Chevrolet Niva Special Edition մոդելի վաճառքը: Այս մասին հայտնում է svopi.ru-ն: 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփով Chevrolet Niva մոդելը 16 դյույմանոց անվասկավառակներ և Cordiant All Terrain անիվներ է ձեռք բերել, ինչպես նաև նոր թափք և գունային գամմա: 1,7 լ ծավալով շարժիչը 80 ձիաուժ կապահովի: Հայտնի է, որ վաճառքի հանած նոր մոդելի մեքենաների թիվը կազմում է 600 օրինակ, իսկ արժեքը՝ 704 հազար ռուբլի (11 հազար դրամ):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր