211652_close_icon
views-count4615 դիտում article-date 11:00 02-12-2016

Կրիմինալ մրցակցության մասին խոսք անգամ չի կարող լինել. Սաթենիկ Հովհաննիսյան. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլին երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը դեմպինգ է իրականացնում: «Նրանք իրենց արտադրանքը վաճառում են ինքնարժեքից ցածր, մինչև մրցակցին սպանեն: Դա Աէրոֆլոտի դուստր ձեռնարկությունն է: Աէրոֆլոտը սկսել է այդ ծրագիրը, որ սպանի իր բոլոր մրցակիցներին»,-հայտարարել է Գաիաշվիլին՝խոսելով «Պոբեդա» ավիաընկերության կողմից իրականացվող թռիչքների մասին: Նշենք, որ «Պոբեդան» դեկտեմբերի 15-ից պատրաստվում է Գյումրիից թռիչքները իրականացնել սկսած 7-հազար դրամից: Թամազ Գաիաշվիլիի հայտարարությունից հետո Քաղավիացիայի գլխավոր վարչությունը շտապեց հակադարձել: «Անբարեխիղճ, կրիմինալ մրցակցության մասին խոսք անգամ չի կարող լինել»,- լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը: Armtimes.corm-ին հայտնի դարձավ, որ իրավիճակն այնքան է սրվել, որ «Արմենիա» ավիաընկերության ներկայացուցիչներն այդ ասուլիսից հետո շտապել են կառավարություն՝ խնդիրը վարչապետին ներկայացնելու համար»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր