211652_close_icon

Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող. Սասուն Խաչատրյանը Լավրովի հայտարարության մասին

views-count4114 դիտում article-date 13:57 02-08-2018
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ասաց, որ քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող: «[url=https://armenpress.am/arm/news/942516.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ ՀՔԾ պետն այն պաշտոնյան չէ, ով պետք է մեկնաբանի այլ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերը, ինքը ներկայացնում է իր կարծիքը: «Այս գործընթացը խիստ իրավական ընթացակարգերում է, և շահարկողներին, ովքեր բազմիցս ասել են, թե իբր ՀՔԾ մեղադրանքի որոշման մեջ կասկածի տակ է դրվում ընտրությունների արդյունքները, ուզում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ մեր որոշման մեջ նման դրույթ չկա: Մենք կասկածի տակ չենք դրել ընտրության արդյունքները: Մենք ընդամենը նշել ենք, որ քաղաքացիները, որոնք ընտրությունների արդյունքները համարել են կեղծված, դուրս են եկել փողոց իրենց իրավունքները վերականգնելու համար»,-ասաց Սասուն Խաչատրյանը: ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից:

Նմանատիպ նյութեր