211652_close_icon
views-count2508 դիտում article-date 17:13 02-12-2016

Սպորտի նախարարությունը պարգևներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին. ՖՈՏՈՇԱՐՔ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ պարգևներ է հանձնել լավագույն մարզական արդյունքներ գրանցած հաշմանդամ մարզիկներին: Նախարարը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին՝ մարզիկներին հորդորելով ավելի ակտիվ մարզվել, իսկ մարզիչներին՝ լինել հետևողական և իրենց գիտելիքներն ու փորձառությունը անվերապահորեն փոխանցել մարզիկներին: «Սպորտը և մշակույթը այն երկու ոլորտներն են, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց հաջողությամբ ինտեգրվել հասարակությանը: Հաշմանդամային սպորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, խնդրում եմ լինել ակտիվ և հիմնավորված առաջարկություններով մասնակցել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակմանը: Դա կօգնի օրենսդրորեն լինել պաշտպանված և օգտվել սահմանված հնարավորություններից»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը: 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի ամառային պարալիմպիկ խաղերում պաուերլիֆտինգ մարզաձևում 5-րդ տեղը գրաված Գրետա Վարդանյանն արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման: Հաշմանդամային սպորտի զարգացման գործում ունեցած ներդրման և բարձր արդյունքներ ցուցաբերելու համար շնորհակալագրերով պարգևատրվել են. խուլերի ըմբշամարտ մարզաձևից՝ 1. Սենիկ Սերոբյան (երիտասարդների աշխարհի առաջնության 1-ին և 3-րդ տեղ) 2. Արարատ Սարգսյան (երիտասարդների աշխարհի առաջնության 3-րդ տեղ) 3. Ժորա Գրիգորյան (մեծահասակների աշխարհի առաջնության 2-րդ տեղեր) 4. Սարգիս Սարգսյան (մեծահասակների աշխարհի առաջնության 2-րդ տեղեր) 5. Գագիկ Սերոբյան (Սենիկ Սերոբյանի անձնական մարզիչ) խուլերի ձյուդո մարզաձևից՝ 6. Ռոբերտ Գևորգյան (աշխարհի առաջնության 2-րդ տեղ) խուլերի շախմատ մարզաձևից՝ 7. Սարո Մելքոնյան (պատանիների աշխարհի առաջնության 2-րդ տեղ) 8. Հակոբ Հակոբյան (վետերանների աշխարհի առաջնության 3-րդ տեղ) «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ 9. Տիգրան Գևորգյան (լող, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ) 10. Սուրեն Բալասանյան (աթլետիկա, աշխարհի ամառային խաղեր 1-ին տեղ, ձմեռային խաղեր դահուկավազք՝ 3-րդ տեղ) Կույրերի շախմատ մարզաձևից՝ 11. Յուրի Ավետիսյան (Հայաստանի Հանրապետության բազմակի չեմպիոն) Բազկամարտ մարզաձևից՝ 12. Հարություն Մխիթարյան (միջազգային մրցաշարերի 3-րդ տեղ):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր