211652_close_icon
views-count7390 դիտում article-date 22:15 02-12-2016

Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը. Ալագյազ-Ռյա Թազա ավտոճանապարհի հատվածում բուք է, տեսանելիությունը ՝ 50 մ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: [color=#CC0000]Վարդենյաց լեռնանցքում (մինչև 2 կմ), Վանաձոր-Ապարան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Ալագյազ-Ռյա Թազա ավտոճանապարհի հատվածում առկա է թեթև բուք, տեսանելիությունը ՝ 50 մ:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր