211652_close_icon
views-count4598 դիտում article-date 15:02 03-12-2016

Իրանում նշել են, թե ինչի կարող է հանգեցնել Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների երկարաձգումը

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների երկարաձգումը կդառնա համաշխարհային հանրության անվստահության պատճառ՝ հենց ԱՄՆ-ի նկատմամբ, իսկ այլ երկրների հետ Իրանի հարաբերությունների վրա չեն ազդի, հաղորդում է ISNA գործակալությունը։ «Եթե ԱՄՆ-ի նախագահը երկարաձգի պատժամիջոցները, ապա դրանք համաշխարհային հանրության տեսանկյունից ցույց կտան ԱՄՆ-ի կառավարության անհուսալիությունը, որը գործում է իր պարտավորություններին հակառակ»,-ասել է Զարիֆը նախօրեին Հնդկաստանում մեկնարկած «Ասիայի սրտեր» միջազգային կոնֆերանսից առաջ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել Իրանի դեմ պատժամիջոցները ևս 10 տարով երկարաձգելու մասին նախագիծը։ Փաստաթուղթը փոխանցվել է նախագահի ադմինիստրացիա, որպեսզի Բարաք Օբաման ստորագրի այն։

Նմանատիպ նյութեր