23153 դիտում
20:25 03-12-2016
Վերին Գետաշենում նշեցին մայիսի 3-ին զոհված Իգոր Հակոբյանի ծննդյան 20-ամյակը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուղիղ 7 ամիս առաջ՝ մայիսի 3-ին, Արցախա-ադրբեջանական սահմանամերձ գոտում, իր ծառայողական պարտքը կատարելիս՝ ռազմական առաջադրանք իրականացնելիս զոհվեց 19 ամյա տանկիստ՝ նշանառու-օպերատոր Իգոր Պապի Հակոբյանը, ով այսօր՝ դեկտեմբերի 3-ին կդառնար 20 տարեկան:
Իգոր Հակոբյանի հայրենի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում տոն էր, սակայն այնպիսի մի տոն, որը սկսվում էր գյուղի գերեզմանատնից:
Հերոսացած հայորդու ընտանիքին շնորհավորելու էին եկել նաև, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության նախագահ Յուրի Միքայելյանը և ՂՊՎ «Մենք ձեզ հետ ենք» ծրագրի շրջանակներում, Իգոր Հակոբյանի ընտանիքի հետ բարեկամացած կուրսանտ Արտյոմ Գևորգյանն ու ազատամարտիկ Վաչագան Գալստյանը:
Վերին Գետաշեն գյուղի բարձունքում գտնվող Իգորի գերեզմանի առաջ, հերոսացած հայորդուն հարգանքի տուրք մատուցելուց հետո, ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանը Իգոր Հակոբյանի հայրիկին՝ Պապ Հակոբյանին փոխանցեց «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի սահմանած և Իգոր Հակոբյանին հետմահու շնորհված «հայրենիքի պաշտպանության համար» մեդալը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
18261 դիտում
09:32 17-03-2017
Վանաձորում նշեցին զոհված գնդացրորդ Կարեն Դավթյանի ծննդյան 36-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2060 դիտում
22:26 23-10-2019
Վերին Գետաշենում իրականացվում է սուբվենցիոն երկու ծրագիր
3020 դիտում
16:38 23-05-2020
Վերին Գետաշենում կառուցվելու է ոռոգման ջրատարի ներքին ցանց
Այս բաժնից
2056 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)