211652_close_icon
views-count18267 դիտում article-date 09:32 17-03-2017

Վանաձորում նշեցին զոհված գնդացրորդ Կարեն Դավթյանի ծննդյան 36-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գնդացրորդ Կարեն Պարգևի Դավթյանն արդեն իր զինծառայության 13-րդ տարին էր բոլորում: Պարտադիր զինծառայության ժամկետն ավարտելոց և տուն վերադառնալուց հետո սոցիալապես անապահով վիճակում գտնվող իր ընտանիքին օգնելու նպատակով, կրկին վերադարձել էր բանակ և արդեն որպես պայմանագրային զինծառայող՝ ուղևորվել Արցախ աշխարհի Քարվաճառի պաշտպանական շրջան՝ հայրենի հողի սահմանները պաշտպանելու: Ծառայության ընթացքում Կարենն աչքի էր ընկնում ակտիվությամբ և կարգապահությամբ, ինչի շնորհիվ հաճախ էր արժանանում հրամանատարների խրախուսանքներին, պատվոգրերի, շնորհակալագրերի և շքանշաների: Հերթափոխը հանձնելով՝ տուն վերադառնալուց հետո էլ անգործ չէր մնում, այլ ամեն կերպ փորձում էր օգնել տնեցիներին: Ադրբեջանի սանձազերծած Ապրիլյան պատերազմական աղետը, սակայն, չշրջանցեց նրան: Ապրիլյան քառօրյա մարտական գործողություններին մասնակցած Կարենին հաջողվեց ողջ և առողջ դուրս գալ թշնամու ճիրաններից: Սակայն ապրիլի 5-ին մարտական հերթապահության հերթափոխը հանձնելուց հետո Օմարի դիրքերից իջնելու ճանապարհին ձնահոսքի պատճառով դարձավ դժբախտ պատահարի զոհը, իր 2 մանկահասակ զավակներին՝ 1 ամյա Արգիշտիին և 4-ամյա Անիին թողնելով երիտասարդ կնոջ և իր ծերացած ծնողների խնամքին: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով: Մարտի 16-ին նա կդառնար 36 տարեկան: Այդ առիթով «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» կազմակերպության պատվիրակությունն իր «Դուք մենակ չեք» ծրագրի շրջանակներում արդեն Կարեն Դավթյանի ընտանիքի հետ ընկերացած ազատամարտիկ Ռուդոլֆ Դավթյանի ուղեկցությամբ այցելեց Վանաձոր և հյուրընկալվեց Դավթյանների նոր բնակարանում: ՂՊՎ պատվիրակությունը ծանոթացավ ընտանիքի առօրյայի և նրանց հուզող խնդիրների հետ, ՂՊՎ նախագահ Յուրի Միքայելյանի անունից Կարենի երեխաներին նվիրեց խաղալիքներ, իսկ նրա ծնողներին պարգևատրեց պատվոգրով, այնուհետև ներկաների հետ միասին այցելեց հերոսացած հայորդու գերեզմանին: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր