211652_close_icon

Այսօր տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի 12-րդ տարեշրջանի բացումը

views-count2979 դիտում article-date 11:11 05-12-2016
«Սիրելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, դեկտեմբերի 5-ին` ժամը 18:00-ին, հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ ներկա գտնվելու սահադաշտի 12-րդ տարեշրջանի հանդիսավոր բացմանը, որի ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես կգան Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաները: Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-22:00: Չմշկասահքի, ձմեռային մարզաձևերի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում ենք դառնալ Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման մասնակիցը»,-ասված է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր