211652_close_icon

Կարապի լճի սահադաշտի բացումը կկայանա դեկտեմբերի 8-ին

views-count3815 դիտում article-date 14:51 07-12-2017
Հարգելի համաքաղաքացիներ, «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրով դեկտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին, տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ընթացքում ցուցադրական ելույթներով հանդես կգան Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի սաները, ծրագիրը հագեցած կլինի նաև երաժշտական կատարումներով: Նշենք, որ սահադաշտը գործելու է մինչև 2018թ. մարտի 1-ը, յուրաքանչյուր օր` ժամը 11:00-22:00-ն, ընդմիջման ժամերն են 16:00-18:00-ն:

Նմանատիպ նյութեր