211652_close_icon
views-count2115 դիտում article-date 13:47 05-12-2016

Իսրայելը սխալ ուղղությամբ է շարժվում. Ջոն Քերրի

ԱՄՆ-ի Պետքարտուղար Ջոն Քերրին քննադատել է իսրայելական իշխանություններին՝ Երուսաղեմի արևելյան հատվածում բնակավայրերի շինարարություն սկսելու համար, հաղորդում է Ria Novosti-ն։ «Իսրայելը սխալ ուղի է ընտրել։ Չպետք է զբաղվել ինքնախաբեությամբ, արհամարհել իրականությունը։ Հայտարարել, թե Իսրայելի գործողությունները հետևանքներ չեն ունենա, ճիշտ չէ»,-Բրուքինգսի անվան ինստիտուտում Մերձավոր Արևելքի հարցով ֆորումի ժամանակ իր ելույթում ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ հավելելով, որ Թել-Ավիվն այդկերպ հարվածում է Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացին։ Նա ընդգծել է, որ համաձայն չէ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այն հայտարարության հետ, թե բնակելի տների կռուցումը օկուպացված տարածքներում խաղաղ գործընթացի խոչընդոտ չէ։

Նմանատիպ նյութեր