3543 դիտում
14:52 05-12-2016
Տարոն Մարգարյան. «Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով, փորձեք որոշակի լուծումներ գտնել և բավարարել տաքսու վարորդների խնդրանքը»
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ՃՈ հետ համատեղ շարունակվում է հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման, ինչպես նաև մայթերում և կամարանցումներում ավտոմեքենաների կայանման դեպքերը բացառելու ուղղությամբ: Քաղաքապետը ոլորտի պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել վերջին շրջանում տաքսու վարորդների կողմից կրկին բարձրացվող անվճար կայանատեղիների տրամադրման խնդրին:
«Մենք պարբերաբար անդրադառնում ենք այս խնդրին ու որոշակի քայլեր, իհարկե, ձեռնարկել ենք այդ ուղղությամբ: Տաքսու վարորդներն ու նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները ևս շեշտում են, որ հատկապես վերջին տարիներին այս հարցում իսկապես զգալի են եղել Երևանի քաղաքապետարանի ներդրումն ու ջանքերը, ինչի համար մարդիկ անկեղծորեն շնորհակալ են: Այո, մայրաքաղաքում այսօր ունենք տաքսիների անվճար կայանման 122 առանձնացված և համապատասխան կահավորված տեղ, բայց այդքանը, փաստորեն, բավարար չէ: Եվ հիմա նրանց խնդրանքն է, որ հնարավորին ավելացվի նման կայանատեղերի քանակը: Ըստ այդմ, հարցը քննարկեք այդ մարդկանց հետ և, Ճանապարհային ոստիկանության հետ համագործակցելով, փորձեք որոշակի լուծումներ գտնել և բավարարել մարդկանց խնդրանքը», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել է հարցը համակողմանիորեն քննարկելուց հետո ներկայացնել առաջարկություն՝ տաքսիների անվճար կայանատեղիների ավելացման հետ կապված:
Նմանատիպ նյութեր
1787 դիտում
22:37 17-10-2016
Պետք է այլընտրանքային լուծումներ գտնել բակային տարածքներ կառուցելու համար. Տարոն Մարգարյան
Այս բաժնից
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
547 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին