1790 դիտում
22:37 17-10-2016
Պետք է այլընտրանքային լուծումներ գտնել բակային տարածքներ կառուցելու համար. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով բակերի բարեկարգման տարեկան ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին, աշխատակազմի շինարարության և բարեկարգման, իրավաբանական վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է քննարկել և ներկայացնել այլընտրանքային լուծումներ այն բակերի համար, որտեղ այս կամ այն պատճառով դեռևս չեն կառուցվել խաղահրապարակներ:
«Վերջին տարիներին բակերի բարեկարգման և խաղահրապարակների կառուցման ուղղությամբ մեր կողմից զգալի աշխատանք է իրականացվել: Ամեն տարի բարեկարգվում և ստեղծվում է շուրջ 500 բակային տարածք ու հանգստի գոտի, ինչպես նաև կառուցվում են խաղահրապարակներ: Այս ուղղությամբ առաջիկա տարիներին ևս դեռ անելիքներ ունենք, քանի որ դեռևս կան բակեր, որտեղ խաղահրապարակների կառուցման համար չկան համապատասխան տարածքներ: Այս ընթացքում եղան դեպքեր, երբ բնակիչների համաձայնությամբ մեկ կամ երկու ավտոտնակ ապամոնտաժելով հնարավոր եղավ ազատել համապատասխան տարածք: Սակայն դեռ կան հասցեներ, որտեղ ընդհանրապես ազատ տարածք չկա: Բոլորդ էլ գիտեք, որ սա բավականին լուրջ խնդիր է. մի կողմից գործ ունենք մասնավոր սեփականության, մյուս կողմից էլ բնակիչների՝ բակեր ունենալու արդարացի ցանկության հետ:
Եթե որոշ հասցեներում դեռևս չի լուծվել այս խնդիրը, նշանակում է, որ իրավական տեսանկյունից իրավիճակը բավականին բարդ է: Այդ ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել և նույնիսկ այն հասցեներում, որտեղ չկան համապատասխան պայմաններ, պետք է այլընտրանքային լուծումներ գտնել՝ բակային տարածքներ կառուցելու համար», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
628 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով