211652_close_icon
views-count1517 դիտում article-date 17:48 05-12-2016

Լրագրողներն այցելել են ՀՀ հյուսիսային սահմանագոտում տեղակայված մարտական հերթապահություն իրականացնող զորամաս եւ մարտական դիրքեր

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ից 4-ը գերատեսչությունում հավատարմագրված լրատվամիջոցների շուրջ չորս տասնյակ լրագրողների համար դասընթաց-պարապմունքի շրջանակում լրագրողներն այցելել են ՀՀ հյուսիսային սահմանագոտում տեղակայված մարտական հերթապահություն իրականացնող զորամաս եւ մարտական դիրքեր: Դասընթացի շրջանակում լրագրողների հետ հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանը: Վերջինս շեշտել է, որ նմանատիպ հանդիպումները կարևոր հարթակ են հանդիսանում անկեղծ զրուցելու և ձեռքբերումներն ու խնդիրները մատնանշելու համար: Հանդիպման ընթացքում փոխնախարարը լրագրողների խնդրանքով անդրադարձել է ապրիլյան մարտական գործողությունների վերլուծությանը, միջազգային ռազմական համագործակցությանը, խոսել է նոյեմբերի 30-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագրի մասին: Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, պաշտպանական գերատեսչության օրենսդրական նախաձեռնություններին և հայեցակարգային փոփոխություններին: Դասընթացի շրջանակում լրագրողների հետ քննարկումներ են անցկացրել նաև քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ԼՂՀ վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը, կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանը: Դասընթացի մասնակիցներին է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության մշակած «Հակամարտության գոտում մարտական գործողությունները լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների համար» ուղեցույցը, ինչպես նաև քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու ուղենշվել համագործակցության առավել արդյունավետ ուղիները:

Նմանատիպ նյութեր