5518 դիտում
19:07 05-12-2016
Լոնդոնի բաց երկնքի տակ «Կոմիտաս» երգչախումբը մասնակցեց «Samsung World Choir»-ի կողմից Լոնդոնում կազմակերպված եւ նախադեպը չունեցող ձեռնարկին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /The Tekeyan Trust/ «Կոմիտաս» երգչախումբը մասնակցեց Samsung World Choir կողմից Լոնդոնում կազմակերպված եւ նախադեպը չունեցող ձեռնարկին՝ շարունակական համերգին բաց երկնքի տակ:
Միջոցառումը բացառիկ է եւ Անգլիայում մեծ արձագանքի է արժանացել, քանզի 24 օր շարունակ՝ մինչեւ Սուրբ Ծննդյան տոները, ամեն երեկո Լոնդոնի սրտում՝ Պիկադիլի հրապարակում /Piccadilly Circus/, տարբեր երգչախմբեր ելույթներով հանդես են գալու Լոնդոնի երաժշտասեր հանրության, ինչպես նաեւ զբոսաշրջիկների առջեւ:
Կազմակերպիչների կողմից համերգի վայրը պատահական չէր ընտրված. Պիկադիլի հրապարակը հանդիսանում է Լոնդոնի ամենակարեւոր եւ ամենամարդաշատ տեսարժան վայրերից մեկը, ուր ամեն ժամ հազարավոր այցելուներ են լինում եւ հիանում Էրոսի արձանով եւ շրջապատող ճարտարապետական հրաշքներով: 6 մետր բարձրություն ունեցող բեմը, որի վրա կանգնած ելույթ են ունենում երգչախմբերը, տեղադրված է հենց Էրոսի արձանի շուրջ:
«Կոմիտաս» երգչախումբը /նախագահ՝ Վ. Ուզունյան, խմբավար եւ գեղ. ղեկավար՝ Ս. Օլահ/ պատիվ ունեցավ հանդես գալու ձեռնարկի առաջին իսկ օրը եւ բացելու համերգը, փայլելով իր ինքնատիպ կատարողականությամբ: Մեկ ժամ շարունակ հարյուրավոր երաժշտասերներ վայելեցին հայ դասական երաժշտությունը. «Կոմիտաս»-ն իր բարձ որակներով կատարեց Ա. Դոլուխանյանի, Կոմիտասի, Ա. Տիգրանյանի, Ս. Լուսիկյանի, Ա. Աճեմյանի, Ս. Շաքարյանի, Է. Հովհաննիսյանի ստեղծագործություններից եւ արժանացավ բուռն ծափահարությունների:
32 անդամից բաղկացած քառաձայն «Կոմիտաս» երգչախումբը ստեղծվել է 2013թ. հայ երիտասարդ տենոր եւ խմբավար, բազմաթիվ երաժշտական մրցույթների հաղթող Սիփան Օլահի եւ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար, Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ, բարերար, Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանակիր Վարդան Ուզունյանի նախաձեռնությամբ: Նորաստեղծ «Կոմիտաս»-ն արդեն բազմաթիվ հաջող ելույթներով հանդես է եկել Անգլիայում եւ Ուելսում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2038 դիտում
18:08 29-10-2014
Samsung-ը հայ սպառողներին պաշտոնապես կներկայացնի Samsung Galaxy Note 4 սմարթֆոնը
Այս բաժնից
949 դիտում
12:19 11-01-2025
Հանրապետությունում շարունակվում է հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքը
802 դիտում
11:29 11-01-2025
Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը
877 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան