211652_close_icon
views-count2014 դիտում article-date 18:08 29-10-2014

Samsung-ը հայ սպառողներին պաշտոնապես կներկայացնի Samsung Galaxy Note 4 սմարթֆոնը

Samsung ընկերությունը հայ սպառողներին պաշտոնապես կներկայացնի Samsung Galaxy Note 4 սմարթֆոնը, որի վաճառքը Հայաստանում կմեկնարկի նոյեմբերի 1-ին: Հաճախորդների ժամանակակից կենսակերպին համապատասխանելու համար GALAXY Note 4-ի դիզայներները ձեւավորման մեջ գտագործել են ժամանակակից շեշտադրումներ՝ ստեղծելով մետաղական շրջանակով եւ բարձրակարգ կաշվե տեսք ստացած ետնամասի պատյանով սմարթֆոն: Ոգեշնչված թղթե նոթատետրի պատմությամբ՝ GALAXY Note 4-ը նախատեսված է օգտատիրոջ ամենաթանկարժեք հուշերը ու մտքերը ապահով եւ մշտապես հասանելի պահելու համար՝ տալով հնարավորություն օգտվելու նրանցից երբ եւ որտեղ նա ցանկանա: Նորացված բազմապատուհան աշխատանքի համակարգը ապահովում է առավել արագ եւ հարմարավետ աշխատանք: Պարզեցվել է նաեւ հավելվածների փոխմիացումը, ինչը թույլ է տալիս միաժամանակ մի քանի հավելվածների գործակցումը: Samsung GALAXY Note 4-ի չափերն են 153,5 x 78,6 x 8,5 մմ, քաշը՝ 176 գրամ: Samsung GALAXY Note 4-ն օժտված է 2560 х 1440 պիքսելների թողունակությամբ, 5,7-դյույմանոց Super AMOLED էկրանով, 1.9 ԳՀց հաճախականությամբ ութ միջուկային Samsung Exynos 5433 պրոցեսորով, 3 ԳԲ օպերատիվ եւ 32 ԳԲ ներկառուցված հիշողությամբ, որն ընդլայնվում է եւս 128 ԳԲ–ով microSD-ի միջոցով:

Նմանատիպ նյութեր