211652_close_icon
views-count3147 դիտում article-date 09:58 06-12-2016

ԲՀԿ-ից հեռացած և ՀՀԿ– ում տեղավորվել փորձող պատգամավորները հայտնվել են անհարմար դրության մեջ. «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԲՀԿ-ից հեռացած և հիմա իշխող ՀՀԿ-ում տեղավորվել փորձող պատգամավորները հայտնվել են անհարմար դրության մեջ։ Հաջորդ խորհրդարանում նրանց հայտնվելու ապագան խիստ մշուշոտ է։ «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, նախկին ԲՀԿ-ականներից միայն Մարտուն Գրիգորյանին ու Բազմասեր Առաքելյանին են խոստացել ՀՀԿ վարկանիշային ցուցակում ընդգրկել և այդպես պատգամավոր դարձնել։ Իսկ ահա նախկին ԲՀԿ-ական մյուս պատգամավորներին՝ Մուշեղ Պետոյանին, Վահան Բաբայանին, Արագած Ախոյանին, Դավիթ Քոչարյանին, Ռուստամ Գասպարյանին, Տիգրան Ներսիսյանին եթե անգամ ընդգրկեն ՀՀԿ վարկանիշային ցուցակներում, ապա վերապահված է լինելու միայն կուսակցության համար ձայներ հավաքող «չարքաշ բանվորի» դերը։ Մեր տեղեկություններով, դեռևս հարցականի տակ է անգամ նրանց վարկանիշային ցուցակներում ընդգրկելու հավանականությունը իսկ 2017-ի խորհրդարանում մանդատ ունենալու միտքն այդ պատգամավորներին խորհուրդ են տվել մոռանալ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր