2886 դիտում
13:01 06-12-2016
ԻՊ-ը սպառնացել է հարձակումներ իրականացնել թուրքական դիվանագիտական հաստատությունների վրա. Reuters
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը մտադիր է հարձակումներ իրականացնել աշխարհի տարբեր երկրներում գործող թուրքական դեսպանատների ու հյուպատոսությունների, ինչպես նաև այլ հաստատությունների վրա։ Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԻՊ-ի տարածած նոր ձայնային հաղորդագրությանը։
Ուղերձում ասվում է, որ բոլոր նրանք, ովքեր աջակցում են ԻՊ-ին, կօգնեն հարձակում իրականացնել թուրքական ռազմական, տնտեսական, բժշկական հաստատությունների վրա՝ շեշտադրելով, մասնավորապես, հյուպատոսական ու դիվանագիտական ներկայացուցչությունները։
Այդուհանդերձ, գործակալությունը հայտարարել է, որ դեռևս չի կարողանում ստուգել ձայնային ուղերձի իսկությունը։ Նախօրեին Reuters-ը հայտնեց նաև, որ ԻՊ-ը նոր պաշտոնական ներկայացուցիչ ունի. նա Աբու ալ-Հասան ալ-Մուհագերն է, ով փոխարինել է այս տարվա օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի հարվածից սպանված Աբու Մուհամմեդ ալ-Ադնանիին։
Նմանատիպ նյութեր
3368 դիտում
14:30 28-04-2019
«Իսլամական պետությունը» կարող է հարձակումներ իրականացնել Ասիայի և Աֆրիկայի առողջարանային վայրերի վրա
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
937 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
886 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը