211652_close_icon
views-count1483 դիտում article-date 14:27 11-09-2023

Բաքուն մեզ ասել է, որ մտադիր չէ ռազմական հարձակումներ իրականացնել. զորքերի վերջին տեղաշարժերը ավանդական ռազմական գործողություն են, որն իրականացվում է ձմռան շեմին. Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ասել է, որ Թեհրանը զգայուն է հյուսիսային հարևանների հետ իր ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ: Նա ընդգծել է, որ Իրանի սահմաններն ապահով են, և երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:

Գրում է Tert.am-ը՝ հղում կատարելով ԻՌՆԱ գործակալությանը, Քանանին երկուշաբթի կայացած ամենշաբաթյա ասուլիսում քննարկել է Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումները:

«Մենք կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ, Հայաստանի իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանի կողմից նոր ռազմական հակամարտության հնարավորության վերաբերյալ։ Սակայն Բաքվի իշխանությունները մեզ ուղարկել են հաղորդագրություն, ըստ որի բովանդակության՝ իրենք մտադիր չեն ռազմական հարձակումներ իրականացնել, իսկ զորքերի վերջին տեղաշարժերը ավանդական ռազմական գործողություն են, որն իրականացվում է ձմռան շեմին, քանի որ տեղաշարժը լեռնային տարածքներով դառնում են դժվար ու խճճված», - ասել է խոսնակը:

«Իրանը զգայուն է իր հյուսիսային հարևանների հետ ընդհանուր սահմանների անվտանգության նկատմամբ և հաստատում է, որ Իրանի սահմաններն ապահով են, և երկիրը շարունակում է ուշադիր հետևել Կովկասի զարգացումներին», - հավելել է Քանանին:

Նմանատիպ նյութեր