211652_close_icon
views-count3019 դիտում article-date 11:17 06-12-2016

Ովքե՞ր են խոչընդոտել բանան ներկրողին. դատախազությունը դիմել է ՊԵԿ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 21-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունից բանան ներկրելու փորձ կատարած տնտեսվարողն անհայտ անձանց կողմից հանրապետության տարածքում խոչընդոտների է բախվել, որից հետո քաղաքացու ահազանգի հետքերով գնացած օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության վարչությունների աջակցությամբ տնտեսվարողը ստացել էր աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը: Ո՞վ էր այդ անհայտ անձը, մինչ օրս պարզ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարց էր ուղղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. արդյոք քայլեր ձեռնարկվել են անհայտ անձանց հայտնաբերելու և բիզնեսին խոչընդոտողին բացահայտելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրության մեջ ներկայացված դեպքի վերաբերյալ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պահանջվել են տեղեկություններ տվյալ դեպքի և այդ առնչությամբ իրականացված իրավական ընթացակարգերի մասին»: Դե ինչ, սպասենք, տեսնենք»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր