1098 դիտում
14:57 06-12-2016
Ֆրանսիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Ֆրանսիայի վարչապետ Մանուլ Վալսը հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է BFM TV-ն։
Նախօրեին նա հայտարարել էր, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահական ընտրություններում, ինչի հետ կապված՝ դեկտեմբերի 6-ին նաև նախարարների ողջ կաբինետը կլուծարվի։
54-ամյա քաղաքական գործիչը մտադիր է ուժերը կենտրոնացնել փրայմերիզի վրա, որոնք Սոցիալիստական կուսակցությունը կանցկացնի 2 փուլով՝ 2017 թվականի հունվարի 22-ին և 29-ին։
Նախագահական ընտրություններին մասնակցելու որոշումը Վալսը կայացրել է այն բանից հետո, երբ գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ հաջորդ ընտրություններին չի առաջադրվի։ Վերջինս պարզաբանել էր, որ չի ցանկանում՝ երկրում պառակտում լինի։
Նմանատիպ նյութեր
1234 դիտում
12:31 02-06-2014
Աբխազիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
2008 դիտում
16:31 14-11-2016
Բուլղարիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
4296 դիտում
14:17 25-04-2014
Արթուր Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Այս բաժնից
700 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը
730 դիտում
20:56 10-01-2025
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ
727 դիտում
20:30 10-01-2025
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը