1234 դիտում
12:31 02-06-2014
Աբխազիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան հրաժարականի դիմում է ներկայացրել, և վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Աբխազիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, հայտարարել է Աբխազիայի նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնած Վալերի Բգանբան:
«Վարչապետի պարտականությունները կատարելու է փոխվարչապետ Վլադիմիր Դելբան: Վարչապետ Լեոնիդ Իվանովիչը հրաժարականի մասին դիմումը գրել է, սակայն ես դեռ չեմ հասցրել այն ստորագրել»,-ասել է Բգանբան:
Հիշեցնենք, որ նախօրեին հրաժարական տվեց Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը: Իսկ օգոստոսի 24-ին Աբխազիայում անցկացվելու են նախագահական արտահերթ ընտրություններ:
Նմանատիպ նյութեր
2005 դիտում
16:31 14-11-2016
Բուլղարիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
1095 դիտում
14:57 06-12-2016
Ֆրանսիայի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Այս բաժնից
937 դիտում
10:12 10-01-2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
1027 դիտում
23:39 09-01-2025
Թուրքիան կվերսկսի թռիչքները դեպի Սիրիա
1168 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին