211652_close_icon
views-count32691 դիտում article-date 13:28 06-12-2016

Երևանում բախվել են Opel-ները, որոնցից մեկն էլ մխրճվել է չգործող օբյեկտի մեջ. կա 5 վիրավոր, փնտրվում է վթարային իրավիճակ ստեղծած «06»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Նուբարաշենի խճուղում՝ «Սառը ջրեր»-ի մոտ, բախվել են 52-ամյա Արծրուն Մելյանի վարած Opel Zafira մակնիշի 59 CC 999 համարանիշի և 59-ամյա Լևոն Մարգարյանի վարած Opel Astra մակնիշի 34 NZ 138 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel Zafira-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել չգործող շաուրմայանոցի պատի մեջ։ Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի մեղավորը մեկ այլ վարորդ է եղել, ով «06»-ով ստեղծել է վթարային իրավիճակ և խոչընդոտել նշված ավտոմեքենաներին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել վթարը։ ՃՈ-ն ու քննչական բաժինը որոնում են վթարային իրավիճակ ստեղծած «06»-ի վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր