211652_close_icon
views-count75568 դիտում article-date 10:19 11-03-2020

Նոր մանրամասներ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. պարզվել է բոլոր 12 վիրավորների ինքնությունը, փնտրվում է Mercedes-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծած վարորդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքույմ պարզվել է մարտի 2-ին Արմավիրի մարզում Երևան Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրասման ընթացքույմ պարզվել է՝ Mitsubishi Pajero-ն վարել է Երևանի բնակիչ՝ 69-ամյա Գևորգ Երեմյանը, Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Խաչատրյանը, իսկ «Գազել»-ը վարել է Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արա Գրիգորյանը։ Վթարի հետևանքով «Գազել»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 59-ամյա Սիրանուշ Քոչարյանը, Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 44-ամյա Աստղիկ Կոշկարյանը, Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արևիկ Մինասյանը, Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արտակ Խաչատրյանը, Բամբակաշատ գյուղի բնաիչ՝ 26-ամյա Արմեն Կոստանյանը, Mercedes-ի վարորդ Գ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մյուս ուղևորներ՝ Նալբանդյան գյուղի բնակիչներ, 14-ամյա Լիլիթ Պետրոսյանը, 37-ամյա Անահիտ Խաչատրյանը, Նոր Արմավիրի գյուղի բնակիչ, 35-ամյա Ֆարֆուր Կալտակյանը, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Նորայր Մարտիրոսյանը և Երևանի բնակիչ՝ 9-ամյա Գոռ Գաբուզյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մեկ այլ ուղևոր՝ Նալբանդյան գյուղի բնակիչ, 45-ամյա Արթուր Ստեփանյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կան տեղեկություններ, որ Mercedes-ի վարորդի համար մեկ այլ ավտոմեքենա ստեղծել է վթարային իրավիճակ, որից հետո, տեսնելով, որ տեղի է ունեցել ավտոմեքենաների բախում, դեպքի վայրից հեռացել է։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Mercedes-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծած ավտոմեքենան, այն վարած վարորդի ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Վարորդները ենթարկվել են բժշկական սթափության փորձաքննության. պարզվել է, որ բոլորը եղել են սթափ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/02/1148794/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:19-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes մակնիշի 36 MՏ 354 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 08 QQ 088 համարանիշի և ГАЗель մակնիշի 38 23 Լ համարանիշի մարդատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 12 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ բախման հետևանքով ГАЗель-ը, որը սպասարկում է Երևան-Նալբանդյան թիվ 224 երթուղին, կողաշրջվել էր: Վթարի վայրում հավաքված քաղաքացիներն ասել էին, որ օպերատիվ էին գործել Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց էր ուղեկցել դասակի հրամանատար Կ. Աբելյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Պավել Օրդյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր